Ազնվացեղ եղջերուների վարքագիծը անկանխատեսելի է. ՇՄՆ-ն խնդրում է չմոտենալ բնակավայրերի մոտ հասած կենդանիներին


Ազնվացեղ եղջերուների վարքագիծը անկանխատեսելի է. ՇՄՆ-ն խնդրում է չմոտենալ բնակավայրերի մոտ հասած կենդանիներին
Ապրիլ 2 21:17 2026

Վերջին օրերին համացանցում պարբերաբար տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում արձանագրվում է, որ ազնվացեղ եղջերուները մոտենում են բնակավայրերին՝ երբեմն հայտնվելով նույնիսկ բնակելի հատվածներում։ ՇՄՆ խոսնակ Անի Հակոբյանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և չմոտենալ կենդանիներին:

 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

 

Տեղեկացնում ենք, որ ազնվացեղ եղջերուները հանդիսանում են վայրի կենդանիներ, որոնց վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի, հատկապես մարդու ներկայությամբ կամ աղմուկի պայմաններում։

Նրանց բնակավայրերին մոտենալը կարող է պայմանավորված լինել մի շարք բնական գործոններով, այդ թվում՝ եղանակային փոփոխություններով, սննդային ռեսուրսների սակավությամբ կամ կենսամիջավայրի որոշակի փոփոխություններով։

Կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ նման դեպքերում պահպանելով անվտանգության կանոնները։

Խնդրում ենք՝ չմոտենալ կենդանիներին և պահպանել անվտանգ հեռավորություն»,- գրել է նա։