Յուրաքանչյուր հարց ունի իր լուծումը. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Արարատի մարզի բնակիչներին (Տեսանյութ)


Յուրաքանչյուր հարց ունի իր լուծումը. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Արարատի մարզի բնակիչներին (Տեսանյութ)
Ապրիլ 2 13:48 2026

Մարզային այցերը շարունակվում են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Արարատի մարզում բնակիչների հետ ունեցանք ջերմ ու անմիջական շփում՝ լսելով նրանց հուզող առաջնահերթ խնդիրներն ու առաջարկները։

Յուրաքանչյուր բարձրացված հարց ունի իր լուծումը․ երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը։

Կարևորը՝ մարդկանց վերադարձնել հավատը սեփական ուժերի նկատմամբ և ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն կզգա արժևորված ու վստահ վաղվա օրվա նկատմամբ»,-գրել է Գագիկ Ծառուկյանը։