Փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է, Ղարաբաղից եկել են ստեղ տղամարդլամիշ են լինում. Նիկոլ Փաշինյան


Փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է, Ղարաբաղից եկել են ստեղ տղամարդլամիշ են լինում. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 2 13:09 2026

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Արցախից փախել են, ճողոպրել։

«Այո՛, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցայի արդյունքում գեներալ դարձած մարդն ի՞նչ պետք է լինի, դիրքերում պահածոյի բանկա են կախել, Երևանում դղյակ են սարքել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ նաև զինվորականների տեսքին։

«Ընդհանրապես, դա զինվորականի տե՞սք է, փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է»,- նշեց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե Արցախից եկել են Հայաստան, «տղամարդլամիշ» են լինում։

«Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ, որ ուսումնասիրում ես դրանց պատմությունը, մեկը դասալիք է եղել, խուճապ տարածող է եղել, հերթով անունները կտանք ու կդատվեն, ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգն այդ մարդկանց հետ կվարվի այնպես, որ կոչումներին արժանի են՝ գան այդ կոչմանը՝ շարքային»,- հավելեց նա։