Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է զգալիորեն ավելի էժան, քան այդ վառելիքի գներն են Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Ինչ վերաբերում է էներգետիկային։ Հուսով եմ՝ այստեղ էլ իրավիճակը կշտկվի։ Այսօրվա դրությամբ, գիտեք, էներգակիրների, ասենք՝ գազի գները Եվրոպայում տեղ-տեղ տեղ գերազանցում են հազար խորանարդ մետրի դիմաց 600 դոլարը։ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է հազար խորանարդի դիմաց 177,5 դոլարով։ Տարբերությունը մեծ է»,-ասել է նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ ինքն ու Փաշինյանը «հաճախ են վիճում» էներգակիրների գների և մատակարարումների հարցի շուրջ։ Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է, որ երկրների միջև տնտեսական հարաբերությունները նույնպես լավ տեմպերով են զարգանում։ 2024 թվականի ընթացքում երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 11 մլրդ դոլար, իսկ 2025 թվականին՝ 6,4 մլրդ դոլար։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերություններ են, որոնք ձևավորվել են ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ Երկրներին միավորում է ընդհանուր պատմությունը և անցյալում համատեղ ջանքերով ընդհանուր խնդիրների լուծումը։










