Փաշինյանը մի դրական բան է անում իր քարոզչության ընթացքում՝ գտնում է հանրության մեջ թաքնված մեր հերոսներին. Մելոյան


Փաշինյանը մի դրական բան է անում իր քարոզչության ընթացքում՝ գտնում է հանրության մեջ թաքնված մեր հերոսներին. Մելոյան
Ապրիլ 1 22:39 2026

«Պետք է խոսել, պետք է կոտրել այս հանրային անտարբերությունը ու ամենաթողությունը, որը տեխնոլոգիապես մեր մեջ սերմանում են»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

 Որպեսզի հասարակությունը պատկերացնի իրավիճակը՝ Մելոյանը բերեց օրինակ, երբ սպանության փորձի համար ՀՀ-ում կիրառում են տնային կալանք, գողության համար՝ վարչական վերահսկողություն, որի դեպքում մեղադրյալը գնում ու նույն հանցանքը կրկնում է։

«Իսկ անմեղ, դպրահասակ տարիքի պատանու նկատմամբ, սադրանքի արդյունքում, իր իսկ նկատմամբ բռնության արդյունքում կիրառեցին կալանք, այն պարագայում, երբ առողջությամբ հիմնավորված անհամատեղելիություն կար կալանքի հետ»,-ասաց սահմանադրագետը և շեշտեց, որ կալանքը վախի մթնոլորտի ձևավորման և պատժիչ ներգործության նպատակ հետապնդող արարք է։

 Մելոյանը նկատեց, որ Փաշինյանը եկեղեցի մտած հերթական պաշտոնյա չէր, այլ այն պաշտոնյան, որն անիրավաչափ միջամտություն էր իրականացրել և առաջացրել է քրիստոնյաների արդարացի վրդովմունքը։

 «Սուրբ պատարագին մարդկանց թաքնված հարվածներ չեն հասցնում»,- ասաց Մելոյանը՝ նշելով որ իրավական պետությունում պատիժը պետք է համաչափ լինի արարքին, իսկ այստեղ համաչափություն չկա;

Նա պահանջեց Դավիթի շուտափույթ ազաատ արձակում, քանի որ այդ դեպքով արդեն հանցակազմի խնդիր կա։

«Դավիթն այն հանրային օրինակելի կերպարն է, ով պետք է լինի ազատության  մեջ։ Նիկոլ Փաշինյանը մի դրական բան է անում իր քարոզչության ընթացքում, նա գտնում է հանրության մեջ թաքնված մեր հերոսներին՝ Արմինեներին և Դավիթներին»,- հայտարարեց սահմանադրագետը։