«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չէր կարող միջամտել Ղարաբաղի հետ կապված գործընթացներին՝ այն բանից հետո, երբ այն Պրահայում ճանաչվեց որպես Ադրբեջանի մաս»,- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ արձագանքելով ՀԱՊԿ-ի դերակատարության շուրջ առկա քննադատություններին։
«Ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ Պրահայում 2022 թվականին Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչվեց, ՀԱՊԿ-ի կողմից սխալ կլիներ միջամտելն այդ գործընթացին, որն այդպիսով ներադրբեջանական հարթության մեջ էր հայտնվել»,- ասել է Պուտինը։










