Դավիթ Մինասյանն այս պահին «Էջմիածին» բժշկական կենտրոնում է, իրականացնում են հետազոտություններ


Դավիթ Մինասյանն այս պահին «Էջմիածին» բժշկական կենտրոնում է, իրականացնում են հետազոտություններ
Ապրիլ 1 15:30 2026

Դավիթ Մինասյանն այս պահին «Էջմիածին» բժշկական կենտրոնում է, իրականացնում են հետազոտություններ: Այս մասին 24News-ին հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

 

Քիչ առաջ հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց։

 

Նշենք, որ այսօր Դավիթը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

 

Հիշեցնենք, որ մյուս եղբայրը՝ Միքայել Մինասյանը, երեկ ազատ արձակվեց Երևանի քննչական վարչությունից, սակայն նա ունի մեղադրյալի կարգավիճակ։

 

Հիշեցնենք, որ մարտի 29-ին միջադեպ էր տեղի ունեցել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ։

 

Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձել էր մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չէին տվել ու քաշքշել էին նրան հենց եկեղեցու ներսում։

 

«Ըտենց չնայես ինձ»,– ասել էր քաղաքացին, ինչից հետո երկվորյակ եղբայրներին բերման էին ենթարկել: