Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր նախատեսված հանդիպման ձևաչափի վերաբերյալ։
Այսօր կկայանան հայ-ռուսական բանակցություններ, որոնց ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացման հետ կապված հարցեր։
«Դրանից հետո Պուտինը և Փաշինյանը շփումները կշարունակեն դեմ առ դեմ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով»,- մանրամասնել է Պեսկովը։










