Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատողը Սուրբ Աննա եկեղեցում հարվածում այսօր կալանավորված 18-ամյա Դավիթին։
Նկատենք, որ սա նույն անվտանգության աշխատակիցն է, ով Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագի ժամանակ փակել էր այն երիտասարդի բերանը, ով ասել էր, որ կարգալույծն իրավունք չունի պատարագ մատուցելու։
Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։










