Աջակցող միջոցների ցանկն ընդլայնվել է. գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և կից տեսանյութում ներկայացրել, որ հաշմանդամություն ունեցող այն քաղաքացիները, որոնց անհրաժեշտ են տակդիրներ, կստանան պետական ծրագրով։
«Այսուհետ այն քաղաքացիները, որոնց անհատական ծրագրով ցուցված են տակդիրներ, կարող են ստանալ հավաստագրված կազմակերպություններից ամսական 120 հատ՝ 36 000 դրամի չափով, ինչը էական թեթևացում կլինի նրանց ընտանիքների և նրանց համար»,-նշում է նախարարը։
Ըստ նրա՝ կան այլ աջակցող միջոցներ ևս, որոնք ընդլայնվել են։
Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն անվճար տակդիրներ կստանան. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)










