Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին ՆԳՆ Նուբարաշենի բաժնի ծառայողները Երևանում հայտնաբերել են մարտի 20-ից դատարանի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոնից» փախուստի դիմած կնոջը՝ 57-ամյա Գրետա Մ․-ին։
Նրան հայտնաբերել են Շենգավիթում՝ Գարեգին Նժդեհ փողոցում ու կրկին տեղափոխել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գրետա Մ․-ն մեղադրվում է գերեզմաններ պղծելու մեջ։










