Այդ մտքերի արտահայտումը, վստահ եմ, որ հանցագործություն չէ, սա քաղաքական գնահատական է. հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին՝ արդյո՞ք ընտրություններից առաջ իշխանության, այդ թվում գործադիրի ղեկավարի՝ «պատերազմ կլինի, եթե մեզ չընտրեք» հայտարարությունները հանցագործություն չեն։
«Ինչո՞ւ նույն ձևաչափով չենք անդրադառնում, թե ինչի մասին է խոսում ընդդիմությունը, ինչ բառապաշարով։ Ես չեմ մեջբերի, բայց վարչապետն ասել է, որ ընդդիմադիր ուժերը գնում են ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականությամբ, սա նշանակում է, որ գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով, և սա քաղաքական գնահատական է»,- ասաց Գալյանը։
Գալյանը պնդեց, թե ով կլինի իշխանություն, որոշելու է ժողովուրդը՝ ազատ և արդար ընտրությունների հիման վրա, և առաջարկեց համատեղ շարք սկսել՝ քաղաքացիներին ու քաղաքական ուժերին ասել, թե ինչ չի կարելի անել, օրինակ՝ ատելության խոսք չի կարելի ասել, խտրականությունը արգելված է․
«Բոլոր այդ նախաձեռնություններին պատրաստ եմ միանալ»։










