«Ես մինչև այսօր չեմ կարողանում առանց էմոցիաների այդ թեմային անդրադառնալ, և դա, այո, մեծ թերություն է»,-ՔՊ-ականների հետ քննարկման ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ուղիղ եթերում ներողություն խնդրեց արցախցի կնոջից՝ Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստերից՝ Արմինե Մոսիյանից և նրա որդուց, և հրավիրեց նոր հանդիպման․
«Չեմ կարողանում այդ պահը հաղթահարել։ Հարգելի տիկին Մոսիյան, ես ձեզնից և ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար և հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից հանդիպելու և նորից խոսելու։ Ես գիտեմ, որ դուք կմերժեք, երկու կոպիտ բառ էլ կասեք հետևից, բայց եթե հանկարծ ձեր մտքով կանցնի, որ արժե, հեռախոսը կամ, եթե կուզեք, տեսախցիկը դնենք, հանգիստ պայմանավորվենք, առանց էմոցիաների խոսենք, իմացեք՝ ձեր տրամադրության տակ եմ։
Ընդունում եմ՝ ճիշտ տոնայնությամբ, ճիշտ ժեստիկուլյացիայով չեմ ասել, ինչ-որ տեղ էլ բովանդակությանը ճիշտ չեմ վերաբերվել, բայց այդ թեման ինձ համար ամենաէմոցիոնալներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում, նույնիսկ ինքս ինձանից»,-հայտարարեց Փաշինյանը։










