Ղարաբաղցի մեր հարգելի տիկնոջը, իմ քրոջը, ես ինչ ասեցի, ասեցի Ձեր երեխան պետք է ՀՀ-ում ապրի, ասում է չէ։ Ասում եմ մի մտցրեք երեխու մեջ պանդուխտի տրամաբանություն, մի պանդխտացրեք երեխուն։ Այս մասին թիմակիցների հետ քննարկմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասում եմ, սիրելի ղարաբաղցիներ, դուք տնվոր չեք, դուք տեր եք, սա ձեր երկիրն է, սա մեր եկիրն է, և մեր ամբողջ քաղաքականությունը դրա մասին է, որ դուք Հայաստանի Հանրապետության տերն եք, մեր մյուս քաղաքացիների հետ միասին»,-ասել է նա։










