«Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է»,-նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր ՄԻքայելյանը կապանցիների հետ հանդիպմանը։
Ֆեյսբուքյան գրառմամբ նա նշել է.
«Սյունիքի սիրտը՝ մարզկենտրոն Կապանը սահմանապահ է։ Կապանցիները համաձայն են մեզ հետ․ պարտված, թույլ ղեկավարը չի կարող ուժեղ դարձնել բանակը, և Հայաստանը։ «Ուժեղ Հայաստանը» բերելու է ուժեղ խաղաղություն: Մենք պատերազմ չենք ուզում և մենք բերելու ենք երաշխավորված խաղաղություն: Այլևս երբեք թույլ չենք լինելու»։










