Մարզային բժշկական կենտրոնները միավորելու են. «Ուժեղ Հայաաստան» կուսակցության անդամ (տեսանյութ)


Մարզային բժշկական կենտրոնները միավորելու են. «Ուժեղ Հայաաստան» կուսակցության անդամ (տեսանյութ)
Մարտ 21 22:05 2026

Մարզային բժշկական կենտրոնները միավորելու են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաաստան» կուսակցության անդամ Ալինա Սագրադյանը։«Մարզային բժշկական կենտրոնները միավորելու են։ Մնալու է մարզում միայն մեկ Բժշկական կենտրոն՝ «Մարզային ԲԿ» անվան տակ, իսկ մյուսները փաստացի միայն ձևական կլինեն, առանց լիարժեք բժշկական ծառայությունների։

Չեք ասում, որ կենտրոնացնում եք վարչական ու ֆինանսական համակարգերը, հետագա զարգացումները և հագեցվածությունը, բժշկական միջամտություններն ու ախտորոշումը՝ մի կենտրոնում, ինչը դարձնում է բուժօգնությունը ավելի դժվար հասանելի բնակիչների համար»,- գրել է Սագրադյանը։