«Ինձ ինվալիդ սարքեցիր, էլ ինձ բուժում չկա»,-դիմելով Գեղարքունիք այցելած Նիկոլ Փաշինյանին ասաց քթի հատվածում վիրակապ դրած մի քաղաքացի։
Նա նշեց, որ դեռ 2018-ին դիմել է այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ խնդրելով աջակցություն վիրահատության հարցում, սակայն ըստ նրա, մեծ գումարների հետևանքով չի կարողացել բուժում ստանալ։
«69 տարեկան եմ, էլ ինձ բուժում չկա, չորրորդ ստադիան է, Դուք ո՞վ եք, ով եք»,-ասաց տղամարդը։
Փաշինյանը խնդիրը լսելու համար կանչեց Անահիտ Ավանեսյանին, մինչ տղամարդը բարկացած ներկայացնում էր խնդիրը, Փաշինյանը սկսկեց հոռհոռալ նրա վրա.
«Հանգիստ, հանգիստ, հանգիստ խոսացեք, ասում եմ»։










