«Երբ անտերության անունը դրվում է ինքնիշխանություն»,-գրում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով օրեր շարունակ Կոմիտասի փողոցներից մեկով հոսող կեղտաջրերի խնդրին։
Նա նշում է, որ Կոմիտասի բնակիչները չորրորդ օրն է ահազանգում են հնարավոր բոլոր կառույցներին՝ «Վեոլա»-ից մինչև կառավարություն, թաղապետարանից մինչև քաղաքապետարան, բայց բոլոր կառույցները զուտ զբաղված են խնդիրը մեկը մյուսի վրա գցելով, իսկ նույն այդ ընթացքում, մարդիկ ստիպված են տանից դուրս գալ՝ անցնելով կեղտաջրերի միջով:
«Աշխատանքի արդյունքով պարգևավճար ստանալու մասին հաջորդ ռիլն այստեղ նկարեք»,-առաջարկում է Պիպոյանը։










