Այսօր կրկին անգամ չենք ստացել քննիչի համապատասխան որոշումը Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձ հրապարակելու վերաբերյալ. ֆեյսբուքյան եթերում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Ի դեպ, գործադիր իշխանության ղեկավարը նշել էր, որ այն պետք է լինի անսահմանափակ, իրենից ենք ամեն դեպքում տեղեկանում», - նշեց նա և առաջարկեց ուղղակի դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը։
«Հավանաբար փոստային ծառայության խնդիրն է, սպասենք երկուշաբթի օրվան։ Պարզապես ևս մեկ անգամ ֆիքսենք, որ առկա են բոլոր հնարավորություններն այս ամենի փոխարեն պարզապես Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու, կամ առնվազն տնային կալանքը վերացնելու՝ հունվարից, փետրվարից, մարտից․․․»,-տեսանյութին կից գրել է նա։










