«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով ակնհայտ տարբերությունները՝ առաջարկում է ընտրություն կատարել՝ Նիկոլ Փաշինյա՞ն, թե՞ Սամվել Կարապետյան։
Ներկայացված աղյուսակում շեշտվել է, որ ի տարբերություն Փաշինյանի՝ Սամվել Կարապետյանը ծառայել է բանակում, նաև ոչ թե հսկայական պարգևավճարներ է բաժանել թիմակիցներին և իրեն, այլ նվիրատվություններ արել։











