Իրանական կողմը որոշակի ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հшրձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ․ Վարդան Ոսկանյան


Իրանական կողմը որոշակի ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հшրձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ․ Վարդան Ոսկանյան
Մարտ 21 09:15 2026

Դատելով իրանական ԶԼՄ-ների հրապարակումներից, ինչպես նաև իրանական ԶՈւ-երի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի քիչ առաջ տարածած զգուշացումից, իրանական կողմը, հավանաբար, որոշակի ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

 

«Այս պատերազմի համատեքստում Իրան-ԱՄԷ հարաբերություններում լարվածության մակարդակը պարբերաբար աճ է գրանցում՝ հատկապես այն բանից հետո, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին ուղիղ տեքստով մեղադրեց ԱՄԷ-ին այդ երկրի տարածքն իրանական Խարգ կղզու վրա ամերիկյան հարձակման համար տրամադրելու մեջ։

 

Միջազգային ԶԼՄ-ներում տևական ժամանակ է, ինչ պարբերաբար շրջանառվում են կարծիքներ, որ ԱՄՆ-ը կարող է ցամաքային գործողություն իրականացնել իրանական կղզիները գրավելու նպատակով, ինչը պատերազմին կհաղորդի էլ ավելի վտանգավոր և արյունալի բնույթ»,-գրել է նա։