Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան


Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան
Մարտ 20 23:51 2026

«Մինչ տարաբնույթ եվրոպացի պաշտոնյաները շուտասելուկի պես կրկնուն եմ Հայաստանի ժողովրդավարության մասին անգիր արած, անդեմ և կեղծ տեքստեր, հերթական հեղինակավոր միջազգային զեկույցը ջախջախում է այս ցինիկ խոսույթը»,- գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա մասնավորապես տեղեկացնում է. «Այսօր հրապարակվել է Freedom House-ի “Freedom in the world 2026” տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկիր։

Ավելին, Հայաստանի գումարային ցուցանիշը որևէ բարելավում նույնպես չի արձանագրել։

Զեկույցի նկարագրական բացվածքը դեռ հասանելի չէ, սակայն արդեն կասկած չկա, որ թեկուզ և ոչ ամբողջությամբ, այն ախտորոշելու է երկրում առկա ժողովրդավարական ճգնաժամը։

Ուստի հայտնի երգի մոտիվներով Նիկոլին մնում է ասել.

Սիբեխդ կեր, նոր բռնատեր»։