Նիկոլ Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը


Նիկոլ Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը
Մարտ 20 13:19 2026

Այսօր Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին առաջարկ է արել ուղիղ եթերում առանց օգնության գրել «արհամարհել» բառը, գրում է 5tv.am-ը։

Թվում է, թե Փաշինյանն ինքը պետք է իմանա այդ բառի ուղղագրությունը, սակայն պարզվում է, որ ինքն էլ չգիտի: Իր գրառումներից մեկում նա գրել է «առ համարել»: 

Սակայն Փաշինյանը միայն այս բառի ուղղագրությանը չէ, որ չի տիրապետում, նա, օրինակ, չգիտի «թեստ» բառի ուղղագրությունը, ինչպես նաև «ուխտերթ» բառինը և իր չիմացության հետևանքով իր թիմակիցներին ակամա դարձրել էր «ուղտերթի»՝ սապատավոր կենդանիների երթի մասնակից: