Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է իր մարզչի ամուսնուն


Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է իր մարզչի ամուսնուն
Մարտ 19 23:35 2026

Մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

«Հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբը՝ որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երանի բնակիչ 22-ամյա Ալբերտ Բ․-ն է, ով ըստ բժշկի ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։

Ալբերտ Բ․-ի կինը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Սիլվի Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը նշված մարզասրահում աշխատավարձի շուրջ տարաձայնություն է ունեցել մարզասրահի տնօրեն ներկայացած Հայրիկ Հ․-ի հետ և որին միջամտել է ամուսինը, որից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում հերթական մարզումների այցելելու ժամանակ նշված մարզասրահում տնօրեն Հայրիկ Հ․-ն հանդիպել է Ալբերտ Բ․-ին և հանկարծակի հարվածել վերջինիս դեմքին, ապա գցել գետնին՝ում  ծնոտի հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայրիկ Հ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 22-ամյա Հայրիկ Հ․-ն։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ Սիլվի Ս․-ն աշխատում է «Hi gym» մարզասրահում, որպես մարզիչ, իսկ Հայրիկ Հ․-ն նշված մարզասրահի տնօրենն է»,-հայտնում է shamshyan.com-ը։