Դատելով վերջին «թավշյա» պերֆորմանսներից՝ հայկական քաղաքական դաշտում հայտնվել է «ինտելեկտի» նոր չափանիշ՝ տեսախցիկների առաջ հնարավորինս լուրջ դեմքով տարատեսակ սննդամթերքի օգտագործելու ունակությունը։ Այս մասին գրել է «Կամուրջ» Քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։
«Թերևս որքան ավելի վստահ ես ծամում՝ այնքան «խորն» է ինտելեկտդ։
Սակայն մի փոքր բացահայտում անեմ․ նման գաստրոնոմիկ «ինտելեկտի» դրսեւորումները որևէ կապ չունեն իրական ինտելեկտի մակարդակի հետ։
Ավելին՝ տեսախցիկների առաջ սննդի մշտական օգտագործումը հաճախ ցույց է տալիս հենց հակառակը՝ լուրջ խնդիրներ ինտելեկտ հասկացության ընկալման մեջ։
Բայց գուցե ես ինչ-որ բան չեմ հասկանում։ Միգուցե հաջորդ փուլը կլինի դիսերտացիայի պաշտպանություն՝ կարկանդակ և եգիպտացորենը "ինտելեկտուալ" կերպով ուտելու թեմայով։
Ինտելեկտուալները վխտում են , վվխխխխտտուուոմմ եեեննն ամենուրեք»,-գրել է նա։










