«Նիկո՛լ Փաշինյան, հանգստացե՛ք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետի աթոռը զբաղեցնողին դիմեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ հավելելով.
«Ամեն ինչ նորմալ է, հանգստացեք...Ձեր համար թույլ լինելը նորմալ է։ Գիտե՞ք, կյանքը այդպես է դասավարված՝ լինում են թույլեր, լինում են ուժեղներ. Թույլերի համար ուժեղների հետ մի քիչ բարդ է լինում։
Տեսեք, երկու ամիս բան է մնացել, մի քիչ համբերեք, հետո կունենաք շա՜տ ազատ ժամանակ։ Օրինակ ձեր Բրեմենյան երաժիշտներով կարող եք շրջագայել, էդ ժամանակ մենք արդեն զբաղված կլինենք ուժեղ Հայաստանի կառուցմամբ...
Հանգստացե՛ք, հան-գըս-տա-ցեք»։










