Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է․
«Ի պատասխան տարբեր ԶԼՄ-երի գործընկերներիս հարցումների՝ կարճ արձագանքեմ իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններին։
2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունը անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել, ու նրանց առաջին աշխատանքը նախարարի, պատգամավորի կամ պետական այլ բարձրաստիճան պաշտոնների զբաղեցումն է եղել։ Կենսագրության և փորձի բացակայությամբ երկիրը ղեկավարելու ցավոտ հետևանքներին առ այսօր բախվում ենք բոլորս։
Թերևս սա է պատճառը, որ այսօրվա քաղաքական ուժի ղեկավարը ընդգծված անտագոնիզմ ունի այն գործիչների հանդեպ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանում ու Արցախում կառուցել են, ոչ թե քանդել, բարիք են ստեղծել, ոչ թե արժեքներ ոչնչացրել»։










