«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս հավասարակշիռ լինել, մարդկանց հետ էլ հարգալից վերաբերվել, «արա»-ով չխոսել, մանավանդ, որ Փաշինյանը գիտի դրա հետևանքները։
Նարեկ Կարապետյանը նաև Փաշինյանի այսօրվա հայտարարությանն է արձագանքել՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերաբերյալ.
«Այսօր Հայաստանի վարչապետը փողոցային բառապաշարով հարցնում էր, թե որն է մեր ուժը։ Մեր ուժը մեր ծրագրերն են ու այդ ծրագրերն իրականացնելու կամքը։ Մեր ուժը բանակի վերափոխումն է, հակաօդային պաշտպանության վերաստեղծումը։ Դա է մեր ուժն ու կամքը, ու մենք ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում










