Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով այս օրերին բուժման նպատակով մեկնել է ԱՄՆ, հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով մամուլում տարածվող տարբեր լուրերին։
Սրբազանը շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին իր հայրական օրհնության համար, որ թույլ տվեց բուժման նպատակով արտերկիր մեկնել։
«Մենք մեր ազգի և մեր Եկեղեցու համար խորը փորձության ժամանակաշրջանում են գտնվում: Մայր Աթոռի և աշխարհիկ իշխանությունների միջև սրվող անհամաձայնությունը պարզապես «անհամաձայնություն» չէ. դա բեռ է, որը ծանր է Եկեղեցու յուրաքանչյուր ճշմարիտ ծառայի սրտի վրա: Այս հակամարտությունը խորապես և անձամբ ազդել է ինձ վրա:
Ես քահանայության և կուսակրոնության իմ ուխտերը չեմ տվել՝ ծառայելու որևէ կուսակցության, աշխարհիկ գաղափարախոսության կամ ժամանակավոր վարչակազմի՝ բացի Հիսուս Քրիստոսի Ավետարանից, ինչպես այն ընդունվել, ապրել և ուսուցանվել է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից: Իմ հավատարմությունը քաղաքական հարթակին կամ կոալիցիային չէ, այլ Հայ Եկեղեցուն և Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աթոռին՝ որպես գրեթե 2000 տարվա հավատքի համայնք՝ իր սրբազան ավանդույթներով և ուսմունքներով։
Եթե «քաղաքական» լինելը նշանակում է պաշտպանել մեր հոգևոր ժառանգության սրբությունը և մեր ժողովրդի արժանապատվությունը, ապա ես մեղավոր եմ դրանում։ Բայց ես հրաժարվում եմ թույլ տալ, որ Եկեղեցու հավերժական առաքելությունը վերածվի աշխարհիկ վեճերի գործիքի։ Ես Հայ Եկեղեցու եպիսկոպոս եմ, մի Եկեղեցու, որին պատրաստ եմ ծառայել մինչև վերջին շունչս, և որի համար կզոհաբերեի կյանքս, ինչպես մեր նախնիները արեցին Ավարայրի դաշտերում և Դեր Զորի անապատներում։ Բայց այս եկեղեցին չպետք է վերածվի այլ քաղաքական կուսակցությունների օգտին կամ դեմ քաղաքական կոալիցիաների անդամակցության։
Ես մնում Հայ Առաքելական Եկեղեցու ծառան և եպիսկոպոսը՝ ամբողջությամբ նվիրված մեր առաքելությանը»,- նշել է Սրբազան Հայրը։
Վահան Սրբազանը խոստացել է, որ շատ շուտով ավելի մանրամասն հայտարարությամբ հանդես կգա։
Սրբազանն ընդգծել է՝ եկեղեցին հաղթահարել է բոլոր փորձությունները, կհաղթահարի նաև այս անգամ։










