Այս ազդանշանն իր մեջ ունի և՛ տագնապի, և՛ շանտաժի տարրեր. Աբրահամյան


Այս ազդանշանն իր մեջ ունի և՛ տագնապի, և՛ շանտաժի տարրեր. Աբրահամյան
Մարտ 19 17:37 2026

«Իշխանությունը սահմանադրական մեծամասնություն ունենալու անհրաժեշտությունը հիմնավորում է իր խոստումների իրականացման հանգամանքով»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա, սա ոչ այնքան ներսի, որքան դրսի լսարանին ուղղված ուղերձ է, որի հասցեատերերն այն ուժերն են, որոնք աջակցում են Փաշինյանի իշխանության պահպանմանը։

«Այս ազդանշանն իր մեջ ունի և՛ տագնապի, և՛ շանտաժի տարրեր, որով իշխող ռեժիմը առավել գործուն աջակցություն է ակնկալում իր արտաքին հովանավորներից»,- գրել է Տ.Աբրահամյանը։