Փաշինյանը Վրաստանի վարչապետ Կոբախիձեին է զանգել և ցավակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ


Փաշինյանը Վրաստանի վարչապետ Կոբախիձեին է զանգել և ցավակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ
Մարտ 19 14:38 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Վարչապետ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ևս մեկ անգամ անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանի Կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։

Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և զորակցության համար: