Մենք մի նախընտրական ծրագրով մտել ենք ընտրական պրոցես, որը եղել է, այո՛, ավանդական հայկական ՔՊ-դաշնակցական ծրագիր, բայց մենք ուրիշ ծրագրով դուրս ենք եկել․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության իրենց նախկին ծրագրին, որն առնվազն Արցախի մասով ամբողջովին չեն կատարել։
Փաշինյանն արդարացավ, որ գոնե նախընտրական շրջանում Կառավարության ծրագրի նախաբանում հստակ գրված էր, որ ՀՀ ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է։
Նա նշեց, որ իրենք պատգամ են ստացել՝ խաղաղությունը դարձնել բացարձակ առաջնահերթություն։
Փաշինյանն ընդգծեց, որ արցախյան պատերազմի մեղավորները նախկին ուժերն էին, որոնք տոնում էին, թե «Ղարաբաղում իշխանությունը վերցրել են իրենց ձեռքը»։
«Եվ ընդամենն օրեր հետո տեսանք՝ ամեն ինչ ոնց ավարտվեց... հիմա նույն ուժերը բացարձակապես նույնն ուզում են անել Հայաստանում»,- ասաց նա։










