ԵԽ հարթակի կայքում առկա տեղեկությունից երևում է, որ ՀՀ կառավարությունը Իմնեմնիմիի գործով ժամկետը բաց է թողել. Հայտարարություն


ԵԽ հարթակի կայքում առկա տեղեկությունից երևում է, որ ՀՀ կառավարությունը Իմնեմնիմիի գործով ժամկետը բաց է թողել. Հայտարարություն
Մարտ 18 23:49 2026

Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«2025թ․ դեկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) լրագրողների անվտանգության հարթակը ահազանգել էր Հայաստանում լրագրողների՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ազատությունից զրկման առթիվ։ Ահազանգն առաջին աստիճանի է (Level 1), ինչը նշանակում է մեդիայի ազատության նկատմամբ ամենակոպիտ միջամտության առկայություն։ ԵԽ հարթակը կոչ էր արել ՀՀ կառավարությանը՝

· Մեկնաբանել խուլիգանության մեղադրանքներ կիրառելու և գործի ընթացքում ենթադրվող «սպառնալիքների» իրավական հիմքերը։
· Վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի իրավաչափությունն ու անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ապահովել նրանց ազատումը՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին համապատասխան։
· Բացատրել «Antifake.am»–ի լրագրողական սարքավորումների առգրավման հիմքերը և ապահովել դրանց վերադարձը։

· Տրամադրել տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի և կալանքի պայմանների վերաբերյալ»։

Պատասխան ներկայացնելու համար ՀՀ կառավարության համար սահմանվել էր եռամսյա ժամկետ՝ մինչև սույն թվականի մարտի 11-ի։

ԵԽ հարթակի կայքում առկա տեղեկությունից երևում է, որ ժամկետը բաց է թողնվել և մինչ այժմ ՀՀ կառավարությունից որևէ պատասխան չի ստացվել։

Հարթակի ամբողջական հայտարարությունը՝
https://fom.coe.int/en/alerte/detail/107643293

ՔԻՀԿ հայտարարությունը Antifake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին՝
https://drive.google.com/.../1L.../view