Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Կաշխատենք յուրաքանչյուր մասնագետի հետ աշխարհում, ով կկարողանա բարձրացնել մեր զինվորի անվտանգությունը․ իսրայելցի լինի՝ իսրայելցու հետ, հույն լինի՝ հույնի հետ։ Ամեն ինչ՝ հանուն անվտանգության։
Այլևս թույլ չենք լինելու»,-գրել է նա։










