Արմավիրի բանտում դատապարտյալը փորձել է կախվել. Armlur.am


Արմավիրի բանտում դատապարտյալը փորձել է կախվել. Armlur.am
Մարտ 18 18:25 2026

Armlur.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի բանտում 4-րդ տեղամասի դատապարտյալը՝ պարսկահայ Մինաս Մեհրաբյանը, փորձել է ինքնասպան լինել։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել է, որ ազատազրկվածի ինքնասպանության փորձը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից։

Երեկ էլ  քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել 43-ամյա կալանավոր Արթուր Գասպարյանը։