Տհաճ է տեսնել սուտասան կին, որը զբաղեցնում է պետական պաշտոն, ՀՀ առողջապահության նախարարը ստում է. Գևորգ Գրիգորյան


Տհաճ է տեսնել սուտասան կին, որը զբաղեցնում է պետական պաշտոն, ՀՀ առողջապահության նախարարը ստում է. Գևորգ Գրիգորյան
Մարտ 18 17:26 2026

ՀՀ առողջապահության նախարարը ստում է, այս մասին հայտարարել է «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

«Առողջապահության նախարարը ազգային ժողովում պնդում է, որ ձևաչափերի հնարավոր բոլոր տարբերակներով աշխատում է բուժաշխատողների և բժշկական հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև պնդում է, որ բոլոր բժիշկները լսված են, ինչը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը...

Տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) մեկնաբանություններ մնացել են անպատասխան (սքրինշոթերը ունեմ), մասնագիտական ասոցիացիների կողմից ուղղված նամակների մեծամասնությունը, ըստ պաշտոնական պատասխանի, «քննարկման փուլում» են և մինչև ընտրությունները հավանաբար այդ փուլում էլ կմնան...

Տիկին նախարար, ամո՛թ է, մի՛ ստեք... Հասկանում եմ, որ վախենում եք առերեսվել ճշմարտության հետ, բայց ստելով դուք թաղում եք ձեր անունն ու համբավը բոլոր բուժաշխատողների շրջանում, որովհետև ես էլ, դուք էլ, ձեր աշխատակիցներն էլ, մեզ լիազորած բժիշկներն էլ գիտեն ճշմարտությունը և զուտ տհաճ է տեսնել սուտասան կին, որը զբաղեցնում է պետական պաշտոն»,- նշել է նա։