«Մոդուլ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է շինարարական ծրագրերի հետազոտմամբ և նախագծային փաստաթղթերի փորձաքննությամբ, 2020-2024 թվականներին զգալի թվով պետական պայմանագրեր է ստացել։ Ընկերության տնօրեն Նարինե Հակոբյանի պաշտոնավարման տարիներին (2020-2024թթ.) կնքվել է 51 պետական պայմանագիր՝ 2,46 միլիարդ դրամի չափով։ Հակոբյանը հանդիսացել է ընկերության միակ սեփականատերը։ Նրա ամուսինը՝ Եղիազար Վարդանյանը, 2024 թվականի մարտից ղեկավարում է Քաղաքաշինության կոմիտեն, իսկ մինչ այդ ղեկավարել է Ճարտարապետության և շինարարության համալսարանը։ 2024 թվականի ամռանը Հակոբյանը լքել է տնօրենի պաշտոնը, և նրան փոխարինել է համալսարանում Վարդանյանի գործընկեր Փայլակ Կարապետյանը, ով միաժամանակ շարունակում է աշխատալ նույն համալսարանի ֆինանսական բաժնի վարիչը։










