Սամվել Կարապետյանը խոստանում է` վերադարձնելու ենք բոլոր գերիներին․ Արեգա Հովսեփյան


Սամվել Կարապետյանը խոստանում է` վերադարձնելու ենք բոլոր գերիներին․ Արեգա Հովսեփյան
Մարտ 18 14:13 2026

Սամվել Կարապետյանը խոստանում է` վերադարձնելու ենք բոլոր գերիներին։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։

 

 

«Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը խոստանում է  մեծացնել Հայաստանի պաշտպանական բյուջեն: Հայրենիքի անվտանգությունը սկսվում է  սահմաններից, և  Հայաստանի սահմանները պետք է շուրջօրյա պաշտպանված լինեն ժամանակակից տեխնոլոգիաներով, ստեղծվելու է կիբերանվտանգության ծառայություն, որը պաշտպանելու է Հայաստանի թվային ենթակառուցվածքները,  կապի համակարգերը, ռազմավարական ցանցերը։

 

Սամվել Կարապետյանի գլխավորությամբ  ստեղծվել է  անվտանգության հարցերով միջազգային թիմ՝ միջազգային ներուժը  ծառայեցնելու Հայաստանի ազգային շահերի համար։ Այսօր արդեն իսկ դա իրականանում է»,- նշել է նա։