Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել


Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել
Մարտ 17 23:56 2026

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այն նախաձեռնվել է մարտի 12-ին՝ Երևանի Կիևյան փողոցի 7-րդ շենքի թիվ 27 մսուր-մանկապարտեզում Երևանի բնակիչ 67-ամյա Վ․ Գ․-ի դին հայտնաբերելու փաստով։

Այդ օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության թիվ 23 բժիշկների խումբը կանչով ժամանել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված մանկապարտեզում որպես պահակ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։