Միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին: Այս մասին գրել է Տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսորԱտոմ Մարգարյանը:
««Առաջարկ Հայաստանին» նախագիծը բաց, ազատ, վերկուսակցական հարթակ է, որը կարող է համադրել ու գեներացնել արդյունավետ ծրագրեր մեր երկրի բազմաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ։ Այն ունակ է միավորել իրենց բնագավառներում փորձառու և հանրային վաստակ ու հեղինակություն ունեցող անհատ-մասնագետների ու պրոֆեսիոնալների, այդ կերպ իր նպաստը բերել ծանր մարտահրավերների դիմագրավող մեր երկրի խնդիրների լուծմանը։
Հաշվի առնելով այս ամենը, ես միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին և պատրաստ եմ իմ գիտելիքները, փորձը ու կարողությունները ի նպաստ բերել նրա ազգաշահ առաջխաղացմանը»,-գրել է նա:










