Հիվանդանոց տեղափոխված մեկամյա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում


Հիվանդանոց տեղափոխված մեկամյա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում
Մարտ 17 16:56 2026

Երևանի «Արաբկիր» բժշկական համալիր նախօրեին ընդունված 1 տարեկան 2 ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին «Ազատությանը» հայտնել են ԲԿ-ից:

 

 

Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

 

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ փոքրիկը նախորդ գիշերն էր բուժկենտրոն տեղափոխվել:

 

Քննչական կոմիտեն սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել, մեկ հոգի ձերբակալված է:

 

Ավելի վաղ ՆԳ նախարարը հայտնել էր, որ 1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը ոչ թե պատահականության արդյունք է, այլ դիտավորյալ արարք: