Դատարանի համար այլ տարբերակ չկա՝ պետք է փոխել Մկրտիչ Սրբազանի խափանման միջոցը. փաստաբան (Տեսանյութեր)


Դատարանի համար այլ տարբերակ չկա՝ պետք է փոխել Մկրտիչ Սրբազանի խափանման միջոցը. փաստաբան (Տեսանյութեր)
Մարտ 17 16:05 2026

Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը։

Մկրտիչ Սրբազանի փաստաբանները պնդում են՝ անհիմն են մեղադրող կողմի այն հայտարարությունները, թե, իբր, Սրբազան Հայրը, լինելով ազատության մեջ, կարող է ազդեցություն ունենալ կարգալույծներ Ստեփան Ասատրյանի ու Արամայիս Թախմազյանի վրա։

Փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանն ասաց, որ կարգալույծների հովանավորը Նիկոլ Փաշինյանն է, նրանց տրվել են անվտանգության աշխատողներ ու, փաստացի, այսօր նրանք ամենապաշտպանված անձինք են։

Փաստաբանական խմբից Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ դատարանի համար այլ տարբերակ չկա՝ պետք է փոխել Մկրտիչ Սրբազանի խափանման միջոցը։