Այս իշխանությունը, պարտվելու է, պետք է պատասխան տան Արցախը հանձնելու համար. Ռոբերտ Քոչարյան


Այս իշխանությունը, պարտվելու է, պետք է պատասխան տան Արցախը հանձնելու համար. Ռոբերտ Քոչարյան
Մարտ 16 20:54 2026

«Տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է»,- քիչ առաջ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

 

Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որոնց միացել է նաև «Առաջ» կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով։

 

Դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։

 

«Վստահ եմ՝ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է»,- իր ելույթում ասաց Քոչարյանը։

 

Նա նշեց՝ գործող իշխանության հետ պայքարի մեջ է մտել իշխանության իրենց գալու հենց առաջին օրերից։

 

«Եվ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։

 

Ի դեպ, սրանով էլ եմ տարբերվում վարչապետի այլ թեկնածուներից։

 

Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը և ովքեր այսօր ստիպում են ժողովրդին՝ մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

 

Նա նշեց նաև՝ ինքը կարող է ապահովել երկրի անվտանգության մոդելի լիովին հուսալի ձևաչափ։