«Նիկոլապետությունը շարունակում է տնային կալանքներն օգտագործել՝ որպես քաղաքական հակառակորդների «ձեռքերը կապելու», քննադատներին լռեցնելու գործիք։ Պետք է անընդհատ հիշեցնել հանրությանը, որ տնային կալանքը նույնպես կալանք է, իսկ քաղաքական մոտիվներով տնային կալանքի տակ հայտնված մարդիկ քաղբանտարկյալներ են»,-գրում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նա նշում է.
«Վերջին տարիներին տնային կալանքը դարձել է, այսպես կոչված, smart («խելացի», կետային, ծածուկ) բռնաճնշումների գործիք, որով նիկոլապետությունը կարողանում է որոշ ժամանակով արդյունավետ կերպով լռեցնել քաղաքական գործիչներին, ակտիվիստներին։
Հիշեցնեմ, որ քաղաքագետ, դասախոս և քաղաքական գործիչ Խաչիկ Գալստյանին կալանավորել էին դեկտեմբերի 30-ին։ Փետրվարի 26-ից նրան բանտից տեղափոխել են տնային կալանքի տակ։ Ու նա շարունակում է մնալ քաղբանտարկյալ։
Ազատությո՛ւն Խաչիկին և բոլոր քաղբանտարկյալներին»։










