Այսօրվա դրությամբ ձյան ծածկույթը Արագածում 234սմ է, Ամբերդում՝ 107սմ, Ջերմուկում՝ 101սմ, մյուս լեռնային մարզերում՝ 30-80սմ


Այսօրվա դրությամբ ձյան ծածկույթը Արագածում 234սմ է, Ամբերդում՝ 107սմ, Ջերմուկում՝ 101սմ, մյուս լեռնային մարզերում՝ 30-80սմ
Մարտ 16 15:36 2026

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված վերջին 2 օրերին հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ։

 

Տեղումները հատկապես շատ առատ են եղել Ամբերդի, Ապարանի, Հրազդանի, Ֆանտանի, Հանքավանի հատվածում։ Ամբերդի հատվածում 2 օրում թափվել է 107մմ տեղում, ինչը կազմում է ամսական նորմայի կրկնապատիկը։

 

Այսօրվա դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում կազմում է 234սմ, Ամբերդում՝ 107սմ, Ջերմուկում՝ 101սմ, մյուս լեռնային մարզերում՝ 30-80սմ։

 

Մարտի 16-ի ցերեկը և 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում տեղումները կշարունակվեն, մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 19-ին ուշ երեկոյան և մարտի 20-ին կրկին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումները երկրի ողջ տարածքում կվերսկսվեն։

 

Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։