Մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։
Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
MediaHub-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է մեկ անձ և ներկայացվել նախաքննական մարմին։
MediaHub-ի տեղեկություններով՝ երեխային դաժան ծեծի է ենթարկել խորթ մայրը, ով ձերբակալվել է։










