Արարատում 1-ամյա երեխայի սպանության փորձի կասկածանքով ծնողը ձերբակալվել է


Արարատում 1-ամյա երեխայի սպանության փորձի կասկածանքով ծնողը ձերբակալվել է
Մարտ 16 13:14 2026

Այսօր Արարատի մարզից «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.2 տարեկան տղա երեխա, որի մոտ հիվանդանոց տեղափոխվելու պահին արձանագրվել է սրտի կանգ, սակայն բժիշկներին հաջողվել է երեխայի սրտի աշխատանքը վերականգնել։ Այժմ երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

 

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեխային ծնողներից մեկը կեսգիշերին ծեծի է ենթարկել, ինչն էլ հանգեցրել է նման ծանր հետևանքների։

 

ՆԳՆ ոստիկանությունից «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին. «Քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին»։