Պետությունը պետք է ունենա արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիր. Միքայել Մելքումյան


Պետությունը պետք է ունենա արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիր. Միքայել Մելքումյան
Մարտ 14 23:54 2026

 


 

«Հայաստանի տնտեսությունը նմանվել է «մեծ գլխով և փոքր մարմնով» կառույցի, որտեղ ամբողջ պոտենցիալը կենտրոնացած է Երևանում, իսկ տնտեսական աճը հիմնված է բացառապես սպառման, այլ ոչ թե իրական արտադրության ու ներդրումների վրա։ Այսպիսի գնահատականով է այսօր հանդես եկել տնտեսագիտության պրոֆեսոր Միքայել Մելքումյանը՝ ազդարարելով «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության նոր որոշման մասին: Թիմը ողջունել է Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախագիծն ու ներկայացրել երկրի տնտեսությունը վերակենդանացնելու 10 առաջնահերթ քայլերը։