Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից. խոսնակ


Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից. խոսնակ
Մարտ 14 23:33 2026

Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին։ Գիշերվա դատական ակտը դրա մասին էր: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

«Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին։ Գիշերվա դատական ակտը դրա մասին էր։

 

Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը։ Նրա նկատմամբ հասարակական լայն աջակցությունն աճում է, իսկ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկում ապրել։

 

Սա է իրականությունը, որը իրենք տեսնում, զգում ու հասկանում են։

Սամվել Կարապետյանի շուրջ է ձևավորվում այն ուժը, որը պատրաստ է հաղթել։ Երեք ամսից Սամվել Կարապետյանը պաշտոնապես լինելու է Հայաստանի վարչապետը»։