Նիկոլ Փաշինյանը հավատացնում է՝ Հայաստանում առողջության ապահովագրության համակարգը գործում է խորհրդարանական ընտրություններից առաջ, գործելու է նաև հետո:
Սիսիանում նա ժողովրդի մոտ ասաց, թե հաճախ մարդկանց մոտ ուզում են տպավորություն ստեղծել, որ առողջության ապահովագրությունը մինչև ընտրություններ է լինելու:
«Առողջության ապահովագրությունը միշտ է լինելու՝ ընտրություններից առաջ էլ, հետո էլ»,-նշեց Փաշինյանը։










